ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Հայաստանի բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին` ժամը 07:00-ից, դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:
Վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով:
--00—ԼՄ