Ադրբեջանը և Թուրքիան Իգդիրից Նախիջևան գազի մատակարարման վերաբերյալ հուշագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

գազատար

Ադրբեջանը և Թուրքիան  կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հուշագիրը կստորագրեն Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզին և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը: Փաստաթուղթը նախատեսում է Թուրքիայի Իգդիրի նահանգից գազի մատակարարում Նախիջևան։ 

Գազատարը Նախիջևան է հասնելու ԼՂ-ում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով:

--00--ԱԹ