«Ռոսիա էյրլայնսը» վերսկսում է թռիչքները դեպի Երևան. ո՞ր օրերին և ի՞նչ պայմանով կլինի չվերթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

1

«Ռոսիա էյրլայնս» ընկերությունը հունվարի 15-ից Պուլկովոյի օդանավակայանից ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Երևան: Այս մասին եղեկանում ենք փոխադրողի կայքէջում  հրապարակված հաղորդագրությունից:

Ըստ աղբյուրի՝ թռիչքները կիրականացվեն շաբաթը 1 անգամ ուրբաթ օրը Airbus A319 ինքնաթիռով: Պուլկովոյի օդանավակայանից առաջին FV6921 չվերթը կիրականացվի հունվարի 15-ին:

Մեկնումը Պուլկովոյից նախատեսվում է Մոսկվայի ժամանակով ժամը 9: 30-ին, Երևանից հետադարձ չվերթը՝ տեղական ժամանակով ժամը 17: 55-ին: Թռիչքների տոմսերն արդեն վաճառքում են:

Ավիաընկերությունը նշել է, որ Հայաստանն այժմ ամբողջությամբ վերացրել է օտարերկրացիների համար օդային ճանապարհով երկիր մուտք գործելու արգելքը, սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի բացասական թեստ, որն արվել է ոչ շուտ, քան սահմանին ներկայացնելուց 72 ժամ առաջ: Թեստը կարող է կատարվել նաև Երևանի օդանավակայանում, բայց այդ ժամանակ քաղաքացին պարտավոր կլինի ինքնամեկուսանալ մինչև թեստի պատրաստ լինելը, որի արդյունքը հայտնի կդառնա 48 ժամվա ընթացքում: Ռուսաստան ժամանելու դեպքում նույնպես անհրաժեշտ կլինի PCR թեստ հանձնել և արդյունքը տրամադրել «Ռոսպոտրեբնադզորին»: Այլ մեթոդներով կատարված թեստերի արդյունքները չեն ընդունվում: 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս