Անհրաժեշտ էր, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարեր․ Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Վիտալի Բալասանյան

«Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով, բայց ՀՀ քաղաքական իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, սխալ քաղաքականություն էր վարում։ Անհրաժեշտ էր, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարեր՝ իհարկե համաձայնեցնելով ՀՀ-ի քաղաքական և ռազմական վերնախավի հետ»,- այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Ըստ Բալասանյանի, 2020 թվականի ընտրություններից հետո Ղարաբաղի սուբյեկտայնության խնդիր կար։ «Այսինքն՝ Հայաստանի քաղաքական և ռազմական իշխանությունն ամեն ինչ պետք է աներ, որ Արցախի Հանրապետությունն ինքը, որպես սուբյեկտ, կայանար։ Սա ամենակարևոր պատճառներից մեկն էր»,- ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։

«ՀՀ-ի քաղաքական իշխանության վարած քաղաքական իշխանության վարած սխալ քաղաքականության այլընտրանքը պատերազմն էր, իսկ պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի բարվոք լինեին»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին խոսակցություններին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ Հայաստանում հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, պաշտպանության նախարարի հետ, ՀՀ-ի և Արցախի զինված ուժերի ապագա համագործակցության հարցերն են քննարկվել, բայց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ