Դատարանը Փաշինյանին  պարտավորեցրել է աշխատանքից ազատված պաշտոնյային վերանշանակել պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

հասարակական

Վարչական դատարանը, դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին 24News-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Սարգսյանը դիմել էր դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել  իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի թիվ 1539-Ա որոշումը:

Դատարանը որոշել է անվավեր ճանաչել Նիկոլ Փաշինյանի որոշումը և Իգոր Սարգսյանին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերականգնել, որպես հետևանք՝ հօգուտ Իգոր Սարգսյանի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, այն է՝ 27.10.2019թ-ից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, միջին աշխատավարձի չափով հատուցում բռնագանձելու պահանջների մասին թիվ ՎԴ/9829/05/19 վարչական գործով ՀՀ ֆինանսների նախարարությանը դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ:

--0--ԿԿ