Ինչո՞ւ եմ ժամը 18:00-ին լինելու Ազատության հրապարակում. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

ռուբեն

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնդիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանել է՝ ինչո՞ւ է այսօր՝ ժամը 18:00-ին, լինելու Ազատության հրապարակում:

«Ամեն օր ստանում եմ ահազանգեր արցախցիներից, որոնց հողերը հանձնել են, որոնք ստիպված են, իրենց տները վառելով, տեղափոխվել, նրանցով չեն զբաղվում, կառավարում չի իրականացվում: Այս ամենի հիմքում տեսնում եմ արժանապատվության խնդիր»,-ասել է Մելիքյանն ու հռետորական հարց բարձրացրել՝ կարո՞ղ ենք հնարավոր համարել, որ այս ստորացման, նվաստացման հեղինակները շարունակեն կառավարել:

«Մարդիկ ուզում են կառվարել, ինչ-որ 6 ամսվա ծրագրեր են կազմում: Ո՞վ է նրանց հարգելու, ով է մեզ հարգելու, եթե մենք դա թույլ տանք: Այս մադրկանց միակ ճանապարհը անցնցում հեռանալն է, որի մասին բոլորն են խոսում:

Ռազմական դրություն մտցնելը նպատակ էր հետապնդում իրականացնել զորահավաք, բայց այդ զորահավաքը նորմալ չիրականացվեց: Ֆիդայական ջոկատներ կազմելու կոչ էր հնչում, 21-ր դարում ի՞նչ ֆիդայական ջոկատներ: Որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ ֆիդայական ջոկատով հնարավոր է 21-րդ դարի բանակին հաղթել:

Այսօր արդեն Արցախի անվտանգության երաշխավորը հայ զինվորը չէ, այլ Ռուսաստանը, որին պետք է շնորհակալ լինել»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ