Իզմիրում ձերբակալվել է «Իսլամական պետության» հետ կապ ունեցող 5 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24News

Իզմիր

Իզմիրի ոստիկանության բաժանմունքի հակաահաբեկչական  թիմը, «բրիքեթչի» ծածկագիրը օգտագործող և ավելի վաղ Ադանայում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ Մահմուդ Օզդենի հետ ենթադրյալ կապեր ունեցող 5 քաղաքացու բերման ենթարկելու գործողություն է սկսել: Գործողության ընթացքում բոլոր կասկածյալները բերման են ենթարկվել: Ոստիկանությունը շարունակում է կազմակերպության անդամների հետախուզման և  գործունեության բացահայտման աշխատանքները: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Ահաբեկչական կազմակերպության անդամ Մահմուդ Օզդենը ձերբակալվել է օգոստոսի 31-ին: Նա զբաղված է եղել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար զինյալների հավաքագրմամբ, ինչպես նաև ծրագրեր է ունեցել նրանց միջոցով առևանգել թուրք քաղաքական գործիչների և նրանց տեղափոխել Սիրիա:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս