ԻՊ-ն ստանձնել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24News  

ԻՊ

 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:

Նոյեմբերի 2-ին Վիեննայի սինագոգներից մեկի մոտակայքում անհայտ անձինք զինված հարձակումներ էին գործել, ինչի հետևանքով սպանվել էր 4 մարդ՝ երկու կին և երկու տղամարդ, վիրավորվել 18 հոգի: 

--00—ՄՀ