ՌԴ-ում կանխվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծրագրած ահաբեկչություններ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

աշխարհ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայի մարզում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ծրագրված ահաբեկչություններ են կանխել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության միջտարածաշրջանային խմբի գործունեությունը, որի անդամները նպատակ ունեին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, այլ իրեր և փաստաթղթեր:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս