ՀՅԴ-ն իր վրա է վերցրել առաջարկի լոկոմոտիվի դերը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ՀՅԴ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին մոտ 7 տասնյակ մտավորականներ վարչապետին եւ ժողովրդին կոչ ուղղեցին՝ «հրաժարվել բոլոր տարաձայնություններից եւ լծվել հայ ժողովրդի հաղթանակի կերտմանը»։ Ինչպես նաեւ կոնկրետ առաջարներ արեցին․ «Քննարկել բոլոր հնարավոր լուծումները, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, հստակ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական հատուկ մարմնի ձեւավորումը»։

Հիշեցնենք, որ ռազմաքաղաքական շտաբ ստեղծելու առաջարկով շաբաթներ առաջ հանդես եկան արտախորհրդարանական 16 կուսակցություններ, որոնց առաջարկը մնաց օդում կախված։ Հետո ՀՅԴ-ն իր վրա է վերցրել առաջարկի լոկոմոտիվի դերը եւ մտավորականների հավաք է նախաձեռնել։ Ապա միանձնյա կազմել է հայտարարության տեքստը, ստորագրություններ է հավաքել եւ գործընկեր կուսակցություններին ուղարկել՝ առաջարկելով միանալ հայտարարությանը։ Պատահական չէ, որ ցանկում ընդգրկվածներից շատերը դաշնակցական են։ Մտավորականներին մոբիլիզացրել է Բագրատ Եսայանը, տեքստը գրվել է ՀՅԴ ԳՄ-ում։

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մտավորականներին մոբիլիզացնելու կարիք չկա․ «Նրանք ազատ քաղաքացիներ են, իրենց կարծիքն ազատ հայտնում են, առավել եւս՝ չեմ կարծում, թե այդ ցանկում այն մտավորականներն են, որոնց պետք է ուղղորդել։ Իսկ քաղաքական ուժերն իրենց կարծիքն արդեն հայտնել են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ