ՌԴ դեսպանին և ԱՄՆ փոխդեսպանին ներկայացրել եմ վարձկանների օգտագործման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

էդմոն

Այսօր իմ նախաձեռնությամբ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթի (դեսպանին փոխարինող), Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասն գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը:

Նա մասնավորապես նշել է.

Հանդիպումների ընթացքում բարձրացրել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի, Թուրքիայի դերակատարման և Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման հետ կապված հարցերը։

Հատկապես շեշտադրել եմ, որ Արցախի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, իսկ սանձազերծված ագրեսիան պետք է օր առաջ դադարեցվի բոլոր հնարավոր միջոցներով:

Հանդիպումների ժամանակ դեսպանները ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումն ու գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում: ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը և ձեռնարկվող ջանքերը իրադրության վերաբերյալ:

--00--ԱՀ