Նրանք սիրիական արաբերենով էին խոսում․ Թուրքիայում ՌԴ դեսպանը՝ վարձկանների մասին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 1,  24News 

դեսպան

Ցավոք,  ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվություն է ստացվում, որ Սիրիայից  և այլ «թեժ կետերից» ԼՂ հակամարտության գոտի զինյալներ են տեղափոխվել։ Այս մասին Интерфакс-ին ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։

«Ես անձամբ տեսանյութ եմ տեսել, որտեղ գերևարված զինյալները հետաքրքիր ցուցմունքներ են տալիս, ընդ որում՝ Սիրիայի արաբական բարբառով։ Նույնիսկ հայտնի «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի» վիճակագրությունը, որին շատ են սիրում մեջբերել մեր արևմտյան գործընկերները, հայտնում է ոչ միայն զինյալների զանգվածային մասնակցության մասին ղարաբաղյան հակամարտությանը, այլև մինչ օրս նրանցից ավելի քան երկու հարյուրի մահվան դեպքերի մասին»,- նշել է դեսպանը։

Նա նաև հավելել է, որ ինչպես նշել է ՌԴ նախագաի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ռուսաստանցի այլ պաշտոնյաներ «այս օրերին  հակամարտության գոտում զինյալների ներկայությունը մեծ վտանգ է ներկայացնում ՌԴ-ի համար»։ 

  --00—ՄՀ