Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել դադարեցնել կրքերի բորբոքումը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել հանգստանալ, դադարեցնել լարվածությունը, ազատվել ռազմական հռետորաբանությունից, նշել՝ հակառակ դեպքում աղետից հնարավոր չի լինի խուսափել:

«Ես մեկ անգամ չէ, որ դրանում անձամբ եմ համոզվել, այդ թվում՝ երբ հանդես եմ եկել իբրև միջնորդ ՌԴ-ում՝ երկու երկրների ղեկավարների բանակցությունների ժամանակ: Այժմ բոլոր կողմերը պետք է հանգստանան: Նախ՝ պետք է դադարեցնել կրքերի բորբոքումը, ազատվել ռազմատենչ հռետորաբանությունից, համատեղ գործողություններով դադարեցնեն հակամարտության ռազմական բաղադրիչը: Հակառակ պարագայում տարածաշրջանային աղետից չենք կարողանա խուսափել»,- ասել է Մեդվեդևը:

--00--ԱԹ