ԲՀԿ-ն իրավունք ունի ներկայացնել ցանկացած, թեկուզ անհեթեթ առաջարկ. Իոաննիսյանը՝ Ծառուկյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի՝ սահմանադրությամբ հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց բարձրագույն պաշտոնների նշանակվելու արգելք սահմանելու մասին առաջարկի.

նախ՝ ասեմ, որ ժամանակն է, որ Ազգային Ժողովի պատգամավորները դ̵ո̵դ̵ո̵ւ̵թ̵յ̵ո̵ւ̵ն̵ն̵ե̵ր̵ ախմախություններ դուրս չտան,

երկրորդը՝ կարծում եմ, որ ժամանակն է, որ «Կուսակցությունների մասին» օրենքով փակվեն քաղաքականությունում օլիգարխիայի ճանապարհները:

Ժամանակն է փակել գրպանի կուսակցություններ ու գրպանի ԱԺ խմբակցություններ ունենալու օլիգարխների հնարավորությունները:

Պարոն Ծառուկյանին նաև հիշեցնեմ, որ ԲՀԿ-ն ներկայացված է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում և իրավունք ունի ներկայացնելու ցանկացած (թեկուզ անհեթեթ) առաջարկ»:

--00--ԱԹ