Վահագն Աբգարյանի նկատմամբ բռնության գործով մեղադրանք է առաջադրվել ՔԿՀ ևս երկու պաշտոնյայի

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Վահագն Աբգարյան

Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նշված ՔԿՀ-ի ևս երկու աշխատակցի՝ հերթապահ խմբի պատասխանատու Հ. Ա.-ին և անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին։ ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ հերթապահ խմբի պատասխանատուին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 38-314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար, իսկ անվտանգության ապահովման բաժնի մասնագետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սամվել Մկրտչյանը։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ