Նախագահը ստորագրեց բժիշկ Հագոպ Հովագուիմիանին ազգային հերոսի կոչում տալու հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

բժիշկ

Նախագահ Արմեն Սարգսյանը բժիշկ Հագոպ Հովագուիմիանին ազգային հերոսի կոչում տալու հրամանագիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Սահակի ՀՈՎԱԳՈՒԻՄԻԱՆԻՆ պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,-նշվում է նախագահի հրամանագրում:

--00—ԼՄ