ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 21,357,890-ի, ապաքինվել է 14,151,766 պացիենտ, մահացել՝ 763,387-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։
Աշխարհում վարակման ակտիվ դեպքերի թիվը 6,378,178 է։
Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատար երկիրն ԱՄՆ-ն է, որտեղ մինչ օրս վարակվել է 5,476,266 մարդ, մահացել՝ 171,535-ը։
Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է 3,278,895, այնուհետև՝ Հնդկաստանը 2,527,308:
Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան 106,571, Մեքսիկան 55,908:
--00—ՄՀ