Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին. ՀԱՊԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

օդեկաբե

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ իր խորը անհանգստությունը հայտնելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ: ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը։

«ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ կապված Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ, որն առաջացել է ս․ թ․ հուլիսի 12-ից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների զինված բախումներից հետո, որի հետևանքով կան զոհվածներ ու վիրավորներ։ 

Ստեղծված իրավիճակը չի նպաստում խնդրի կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է: Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնց հասել էն Հայաստաի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով:

Կազմակերպությունը կողմերին կոչ է անում անհապաղ վերականգնել հրադադրի ռեժիմը ՀԱՊԿ լիազորության ներքո գտնվող տարածքներում»,-նշվում է կազմակերպության քարտուղարության հայտարարությունում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս