Գրիգորի Գաբրիելյանցը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

գրիգոր

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցին Արցախի Հանրապետության պետական խորհրդական նշանակելու մասին՝ ազատելով նրան Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը:

--00—ԼՄ