ԵՏՀ-ի խորհրդակցական կոմիտեն հաստատել է էլեկտրաէներգետիկական շուկայի ճանապարհային քարտեզը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News     

եատմ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր Էլեկտրաէներգետիկայի խորհրդակցական կոմիտեն 13-րդ նիստին հաստատել է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՏՀ լրատվության բաժինը, ճշգրվել և մանրամասն ներկայացվել են  ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ստեղծման միջանկյալ աշխատանքները։

Նիստի արձանագրությունը ստորագրել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևը։

Այսպիսով, աշխատանքները շարունակվում են ԵԱՏՄ-ում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ուղղության, որը կսկի գործել 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ։

--0--ԱՀ