Վերջին 1 օրում COVID-19-ից 13 մարդ է մահացել, ևս 4 վարակակիր մահացել է այլ պատճառից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

կորոնավիրուս

Հունիսի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որից 5639-ը՝ առողջացած, 258-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում: 

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։ 

Վերջին 1 օրում կորոնավիրուսից 13 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74 (տղամարդ), 55 (տղամարդ), 69 (կին), 83 (տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:

  

--0—LՄ