COVID-ից կրկին մահվան դեպք չի գրանցվել․ նոր դեպքերի թիվը 88 է, առողջացածներինը՝ 120 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

կորոնա

Հունիսի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223643 դեպք, որից 215118-ը՝ առողջացած, 4482-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2950 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1122295 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 3542 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ունենք 120 առողջացած, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1093 է:

--00—ԼՄ