«ԻՊ» ահաբեկչական խմբավորման կողմնակիցը սպառնացել է Ֆիլիպ 6-րդին. նրան ձերբակալել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ձերբակալություններ

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցին, որը սպառնացել է թագավոր Ֆիլիպ 6-րդին: Այս մասին ասված է իրավապահ մարմինների տարածած մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է ТАСС-ը:

Նրանց հաղորդմամբ՝ գործողությունը տեղի է ունեցել Մադրիդում: Ձերբակալվածը Գվինեա Բիսաուի 48-ամյա բնակիչ է: Նա սոցիալական ցանցերում սպառնալիքներ և վիրավորանքներ պարունակող հրապարակումներ է արել: Կասկածյալը նաև հաղորդագրություններ է հրապարակել ԻՊ-ի վերաբերյալ:

Իսպանիայում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի հինգ հնարավորից չորրորդ մակարդակ: Երկրում պարբերաբար իրականացվում են ենթադրյալ ծայրահեղականների ձերբակալման գործողություններ։