Աֆղանստանի զինվորականները ձերբակալել են  «ԻՊ»-ի հետախուզական ծառայության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

աֆղանստան

Աֆղանստանի զինվորականները երկրի արևելյան նահանգում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետախուզական ծառայության ղեկավարին: Այս մասին հայտնում են Նանգարհարի նահանգապետի աշխատակազմից, փոխանցում է РиаНовости-ն:

«ԻՊ հետախուզության պետ Մոգհին Ազգարը, որը նաև հայտնի է Զարիֆ անունով, ձերբակալվել է իր ընկեր՝ Ֆարիդուլայի հետ միասին», - ասված է հայտարարության մեջ:

Աֆղանստանի բանակը նաև առգրավել է Պակիստանի քաղաքացիներին պատկանող կալաշնիկովի ինքնաձիգ, հինգ բջջային հեռախոս և անձը հաստատող փաստաթուղթ:

Նշենք, որ երկրի տարածքում ուժեղացվել է «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման ազդեցությունը։ Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը ամբողջ երկրում ահաբեկչության դեմ պայքարի համատեղ գործողություններ են իրականացնում: