Որտեղ ենք COVID-19-ի տարածման առումով. Թորոսյանը ներկայացնում է հիվանդության աճի տեմպը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

.

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներակայացրել է, թե որտեղ է Հայաստանն այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով. 

«Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում: Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Ըստ նախարարի՝ որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար. «Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց` մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար»: