Սևանում գտել են կորած քաղաքացու մեքենան և հագուստը. տեղում աշխատում են ջրափրկարարները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

սևան

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: