Տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացու անվտանգ տեղափոխումը Հուբեյ նահանգից․ Զոհրաբ Մնացականյան

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում հրապարակում է արել, որտեղ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին:

«Խորապես շնորհակալ ենք Ռուսաստանի մեր գործընկերներին օպերատիվ արձագանքի և ցուցաբերված աջակցության համար: Տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացու անվտանգ տեղափոխումը Հուբեյ նահանգից»,- գրել է նա: