Ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

RIAN_8136341.HR_.ru_

Ապրիլի լույս 20-ի գիշերը Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքը հրթիռային հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։

«Մանրամասները դեռ ճշտվում են։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում ռուսական կողմը 291 անգամ հարվածել է Զապորոժիեի շրջանին։ Հակառակորդի կրակահերթի տակ են հայտնվել 7 բնակավայրեր։ Ավերածությունների մասին 22 հաղորդում է եղել։ Խաղաղ բնակիչներ չեն տուժել»,- ասել է նա:

--00—ՅՄ