Ապօրինի գործընթաց է. Տավուշում գիշերը լարված է եղել․ Բաղանիսի և Կիրանցի հատվածում ճանապարհ են փակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ֆտ

Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել․ հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

«Հավաքվածները պնդում են, որ միակողմանի զիջումներով ՀՀ և ԱՀ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է։

Առանց սահմանազատման և սահմանագծման սկզբունքների շուրջ վերջնական և համալիր համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման` հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։
Պահանջում են․ զահմանազատումը և սահմանագծումը պետք է լինի համալիր, փաթեթային՝ որոշակի սահմանված սկզբունքներով՝ ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն։

Միջպետական ճանապարհը փակողները պնդում են՝ զիջելու տեղ չունենք, կմնանք որքան որ պահանջվի», - նշված է Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջում։

 

 --00—ԱՊ