ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով. «Սպասված լուրերի շարքից»:
«Այսօր կարևոր և սպասված օր էր Բաղանիսում:
Հայաստան համայակական հիմնադրամի ֆինանսավորմամբ Բաղանիսում այսօր սկսվել են խմելու ջրի հորատման աշխատանքները:
Ծրագրին օժանդակում է Տավուշի մարզպետարանը, աշխատանքներին ներգրաված են նաև համայնքային միջոցներ:
Վերջին տարիներին բնակլիմայական կտրուկ փոփոխությունների արդյունքում բնական աղբյուրները ցամաքել են և գյուղը գրեթե զրկված է խմելու ջրից:
Այս ծրագրի արդյունքում վերջնականապես կլուծվի մեր համար թիվ մեկ խնդիրը հանդիսացող հարցը»,- գրել է նա:
--00--ԱԹ