Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը նոր պետ ունի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Screenshot_5

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

Մելսիկ Անդրանիկի Շիրվանյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 24-ին, Երևան քաղաքում:

2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա 2009թ. նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2010թ.՝ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

Աշխատանքային գործունեություն

2010-2012թթ.՝ ՊԲ 36534 զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի հրամանատար

2012-2013թթ.՝ ՊԲ 36534 զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպա

2013-2014թթ.՝ ՀՀ ՊՆ 55191 զորամասի 2-րդ բաժանմունքի քննիչ

III.2014-X.2014թթ.՝  ՀՀ ՊՆ 55191 զորամասի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ

2014-2016թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2016-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ

2018-2021թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի պետ

II.2021-VII.2021թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ

2021- 2022թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ

2022-2024թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

--00—ՅՄ