ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Ռուսական տանը տեղի է ունեցել «Ես Վլադիմիր Պուտինն եմ» գրքի շնորհանդեսը, որում ներկայացված է ՌԴ նախագահի մի շարք ելույթների ու հոդվածների թուրքերեն թարգմանությունը։
Շնորհանդեսին ներկա են գտնվել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։
«Մենք կցանկանայինք, որ թուրք ընթերցողը, ով հետաքրքրված է Ռուսաստանով և նրա առաջնորդով, պատկերացում կազմեր, թե ինչպես է ձևավորվել նրա կերպարը, որոնք են եղել նրա կենսագրության հիմնական փուլերը մինչ քաղաքական գործիչ դառնալը»,- ասել է դեսպան Երխովը։
Նշենք, որ գրքում նկարագրված են Ռուսաստանի ղեկավարի շրջադարձային ելույթները, հարցազրույցներն ու հոդվածները։ Գիրքը հրատարակվել է թուրքական հրատարակչության, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան, Գազպրոմի և «Թաթարստան» առևտրի տան համագործակցության արդյունքում։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ