Դատաբժշկական քննություն թող անեն, պարզեն՝ խոշտանգում եղե՞լ է․ Ասլանյանը խոշտանգված երիտասարդի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Եթե օրենքի խախտում է եղել, պետք է պատժվեն, ես տեղյակ չեմ ոչնչից, ոչ մեկ օրենքը խախտելու իրավունք չունի: Դատաբժշկական քննություն թող անեն, պարզեն՝ երիտասարդին խոշտանգել են, թե՝ ոչ: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն՝ անդրադառնալով երթուղայինում իր և երիտասարդի վեճի պատճառով ձերբակալված և խոշտանգումների ենթարկված Սամվել Վարդանյանի դեպքին։

«Երկրում օրինականությունը պետք է պահպանվի, քաղաքացի լինի, թե՝ ոստիկանություն պարտավոր ենք հարգել օրենքը, ես բացատրություն չեմ կարող տալ ոստիկանության արածի համար։ Ես մտադրություն չունեի արձագանքելու, շոու էին ուզում սարքեին, դեպք էր, եղել էր, վիավորել, հրմշտել էինք, թող թողներ գնար, ինչո՞ւ ֆեյսբուք գցեց։ Ես չէի պատրաստվում հաղորդագրություն տալ, բայց ֆեյսբուքը պայթում էր, կանչեցին հարցաքննության»,- պարզաբանեց Ասլանյանը:

Պատգամավորը նշեց, որ ցանկանում են ժողովրդի ընտրյալներին վախեցնել, բայց ինքը շարունակելու է երթևեկել տրանսպորտով։

«Երեկվանից ինչ-որ մարդիկ իմ էջում հայհոյանքներ են գրում, կարծում են՝ լավ բան են անում, ուժեղ հայհոյող եք, իմ դիմացը կանգնեք, ասեք, վերջապես մարդկային կերպար ձեռք բերեք»,-ավելացրեց Ասլանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ