«Ձեր ծնողները բերքի մեծ մասն ուղարկում են ՌԴ»․ Երևանում Ռուսական տանը ագրոդասեր են անցկացվում 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

f

Ռուսական տունն Արարատի մարզի երեխաների համար անցկացնում է «Գյուղի ապագա առաջնորդներ» ագրոդպրոցը. երեխաներին բերում են Երևան, դասախոսություններ կազմակերպում ազգային ագրարային համալսարանում և տանում տեսարժան վայրեր: Հայտնում են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից․

«Մինչև խորհրդային ժամանակաշրջանը Արարատյան բերրի դաշտն իրենից ներկայացնում էր անկենդան աղուտներ, սակայն ռուս և հայ գիտնական-գյուղատնտեսների ջանքերի շնորհիվ հովիտը վերածվեց հսկայական այգու»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ իր հերթին նշել է. «Խաղողի, ծիրանի, խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի մեծ մասը ձեր ծնողներն ուղարկում են Ռուսաստան: Հուսով ենք, որ ձեր հետաքրքրությունը գյուղատնտեսության նկատմամբ կուժեղանա մեր Ագրո դպրոցի շնորհիվ»։ 

Անցյալ տարի ագրոդպրոցը կազմակերպվել է Արմավիրի մարզի 200 երեխայի համար:

--00—ՍՊ