Բայդենը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի փլուզումը աշխարհի համար աղետ կլինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

դդ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի փլուզման հնարավորությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ամբողջ աշխարհի համար կլինի աղետ։ 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստին», այս մասին նա ասել է Univision Noticias հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ամենավատը, որ կարելի է պատկերացնել, ՆԱՏՕ-ի փլուզման սկիզբն է, դա աղետ կլիներ ԱՄՆ-ի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է Բայդենը: 

Նա նշել է, որ ԱՄՆ-ին և  դաշնակիցներին հաջողվել է ընդլայնել ՆԱՏՕ-ն, երբ ևս երկու սկանդինավյան երկրներ միացել են դաշինքին։

«Մենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների մի ամբողջ խումբ ունենք Ռուսաստանի հետ սահմանին»,- նշել է Բայդենը։

--00—ՍՊ