Միայն հայկական ինքնություն չունեցող մարդը կարող է ասել Տավուշի հողերը մերը չեն. Միքայել Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Միայն հայկական ինքնություն չունեցող մարդը կարող է ասել՝ սա մերը չէ։ Այդ մասին Տավուշում՝ իր ելույթում, ասել է Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ 

Նշենք, որ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր՝ ապրիլի 10-ին, այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, որտեղ հանդիպել է Սուրեն Պետրոսյանի, «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի անդամների և գյուղացիների հետ․

«Միայն հայկական ինքնություն չունեցող մարդը կարող է ասել՝ սա մերը չէ։ Ո՞ւմ է պատկանում, վրացո՞ւն, պարսիկի՞ն․․․ թուրքին ստեղ բան չի կարա պատկանի, թուրքը եկվոր ա, հայը ո՞նց կարող է ասել՝ տարածքը հայկական չէ․․․»,- նշել է Աջապահյանը։ 

 

--00—ՍՊ