ՀՀ-ում ԵՄ դիտորդները ու ԵՄ պատվիրակությունը պարեկություն են իրականացրել Երասխում և Պարույր Սևակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ւ.

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է ԵՄ խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին և նրանց տեղեկացրել  առաքելության մանդատի և գործունեության մասին։

Այս մասին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Պատիվ է այսօր հյուրընկալել Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգային հանձնաժողովի անդամներին և տեղեկացնել նրանց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատի և գործունեության մասին։ Պատվիրակությունը միացել է Երասխ և Պարույր Սևակ համայնքների շրջանի պարեկությանը։ Շնորհակալ ենք դեսպան Դելֆին Պրոնկին և հարգարժան հյուրերին դրական արձագանքի համար», - նշվում է գրառման մեջ։

 --00—ԼՀ