Բորելը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ ցանկացած պարագայում պաշտպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ff

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ ցանկացած պարագայում պաշտպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին․

«ՆԱՏՕ-ն մեր հավաքական անվտանգության կենտրոնն է։ Բայց ՆԱՏՕ-ն նաև պետք է ճանաչի փոփոխվող աշխարհը և փոխվի դրա հետ միասին։ Նախկինում համարվում էր, որ Եվրոպայի` իր անվտանգության համար ռազմավարական պատասխանատվության ուժեղացումը կվնասի ՆԱՏՕ-ին և կհանգեցնի ԱՄՆ-ից անջատման: Բայց այդ ռիսկը այժմ գալիս է ոչ թե եվրոպական կողմից, այլ ԱՄՆ-ի քաղաքականությունից»,- ասել է նա՝ Բրյուսելում կայացած խորհրդաժողովում։

Բորելի խոսքով՝ ԱՄՆ կատարած այցերի ընթացքում ամերիկացի քաղաքական գործիչներն իրենք էին ասում՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեք սեփական եվրոպական անվտանգության համար․ «Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում գտնվող մյուս կողմն այլևս չի կարող պահպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների պաշտպանության պարտավորություններում ցանկացած պարագայում ներգրավվելու իր պարտականությունները», - հավելել է նա:

--00—ՍՊ