ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Հայաստանի Գավաթի մրցաշարի կիսաեզրափակիչի շրջանակում այսօր կայացավ «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Առաջին խաղակեսում հյուրերի կազմում աչքի ընկան Անդրեյ Կրավչուկն ու Ալեքսանդր Դոլգովը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերի կազմում Լյովա Մրյանը կրճատեց հաշվի տարբերությունը։
Այսպիսով, Հայաստանի գավաթի եզրափակիչում կհանդիպեն «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»։
Աղբյուրը՝ Armsport