ՔՊ, քյալագոզության մի՛ գնացեք, օյին մի՛ խաղացեք երկրի գլխին, հանցագործության մասնակից եք դառնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

 

Չի կարելի մտնել Արևմուտքի խաղի մեջ, արկածախնդրություն է, ծանր հետևանքներ կարող են լինել։ ՔՊ, քյալագյոզության մի՛ գնա, օյին մի՛ խաղացեք երկրի գլխին, հանցագործության մասնակից եք դառնում, պատուհասի ձեռքին կարող ենք դառնալ երկիր կորցնող, մտավորականները ու պատգամավորները պետք է դա հասկանան։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Մանուկյանի համոզմամբ, սա կոմունիկացիաների ու էներգակիրների պատերազմ է, իշխանությունը հեռավոր երկրում է բախտ փնտրում, մերժում է հարևաններին՝ խաբելով սեփական ժողովրդին, բայց հետո հայտնվելու ենք  ՌԴ-ի գրկում՝ նվազ ինքնուրույնությամբ և ավելի կախվածությամբ։

«ԱՄՆ-ի նպատակն է, որին աջակցում է ԵՄ-ն, մինչև 2026 թիվը հայկական ատոմակայանը փակել, փոխարենը՝ կառուցել փոքր մոդուլային կայաններ։ Նրանց առաջարկածը գործարանային պայմաններում հավաքվող փոքր ռեակտորներ են, հեշտ են տեղադրվում, մեկ, երկու մլրդ դոլար է կազմելու, բայց անվտանգության առումով ավելին չեն, քան ատոմակայանը, իրենց արտադրած էներգիան ավելի թանկ է։ Այս ամենի նպատակը բոլորովին տնտեսական շահը չէ, անվտանգային է։ Ատոմակայանը պաշտպանական ֆունկցիա ունի, դրա համար են իրենք ուզում այն փակել։  Սա էներգետիկ ուղիների, կոմունիկացիաների պատերազմ է, ուզում են ՌԴ գազից կտրվենք՝ Ադրբեջանից առնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան