Ի պատասխան Թուրքիայի՝ Իսրայելը կկազմի ապրանքների ցանկ, որոնց արտահանումը Թուրքիա կարգելափակվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

dd

Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 16-ից  սահմանափակումներ կկիրառվեն դեպի Իսրայել կատարվող արտահանման ծավալներում։ Սահմանափակումները վերաբերում են 54 տեսակի ապրանքներին, այդ թվում՝ շինարարական սարքավորումներին, մետաղներին և վառելիքին։

Առևտրային սահմանափակումները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչև Իսրայելը հրադադար չհայտարարի Գազայի հատվածում և թույլ տա բավարար մարդասիրական օգնություն մուտք գործել Գազայի տարածք: 

Ի պատասխան Թուրքիայի առաջ քաշած սահմանափակումներին՝ Իսրայելի արգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ կկազմվի ապրանքների ցանկ, որոնց արտահանումը Թուրքիա կարգելափակվի։ 

Ըստ Կացի՝ Թուրքիան միակողմանիորեն խախտել է առևտրային համաձայնագիրը և ԱՄՆ կոնգրեսին կոչ է արել կասեցնել ներդրումները Թուրքիայում։

Իսրայելի արտգործնախարարը մասնավորապես նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ զոհաբերում է թուրք ժողովրդի տնտեսական շահերը՝ աջակցելով «ՀԱՄԱՍ» խմբավորմանը։

Ի հավելում նշել է, որ Իսրայելը չի խոնարհվի բռնություն առջև, չի հանդուրժի առևտրի համաձայնագրի միակողմանի խախտումները և Թուրքիայի տնտեսությանը վնասող զուգահեռ քայլեր կձեռնարկի։

 

Նշենք, որ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ 2023 թվականին թուրքական արտահանումը Իսրայել կազմել էր մոտ 5.4 մլրդ դոլար։

Աղբյուրը՝ Ermenihaber

--00—ՍՊ