Արցախցի Էրիկ Առստամյանը հաղթանակով մեկնարկեց Խորվաթիայում երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

420390237_870517765087696_649188559184475639_n-750x375

Արցախցի Էրիկ Առստամյանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։

Մեր մարզիկը կամային հաղթանակ է տոնել Իսրայելի ներկայացուցիչ Իդան Պերչասովի նկատմամբ։

Առաջին ռաունդում 2։3 հաշվով զիջելուց հետո` հաջորդիվ մեր մարզիկը հավաքվել, և հաղթելով 4։1 և 5։0 հաշվով, հաղթանակի նժարը թեքել է իր կողմը։

--00—ՅՄ