Մենք արդեն իսկ ներգրավել ենք 60 մլն եվրո ՀՀ կրթական ոլորտը զարգացնելու նպատակով. ԵՄ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Screenshot_8

Ես երջանիկ եմ տեղեկացնել ձեզ, որ համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ մենք արդեն իսկ ներգրավել ենք 60 մլն եվրո Հայաստանի կրթական ոլորտը զարգացնելու նպատակով։ Այս մասին «Գավառը՝ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացման պաշտոնական արարողության ժամանակ ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

«Երիտասարդությունը Հայաստանի ապագան է,  և ճանաչելով երիտասարդության մասնակցության կարեւորությունը Հայաստանի կյանքում, մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը շարունակել մեր աշխատանքը երիտասարդության ոլորտում»,-ասել է նա։

--00—ՅՄ