Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

g

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Մարտի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում  ձյուն է տեղում, իսկ Արարատի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Թալինի, Բաղրամյանի, Ախուրյանի, Դիլիջանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։ 

--00—ՍՊ