Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի ՄԱԿ ԱԽ-ի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

է

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հունվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ օրակարգում են Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին, Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, ռուս-ուկրաինական պատերազմին և անօրինական միգրանտների դեմ պայքաին վերաբերող հարցեր:

Նշվում է, որ ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում քննարկվելու են ձեռնարկվելիք քայլերը կապված հիմնականում Թուրքիայի հարավային սահմաններին հարող տարածքներում իրենց կողմից ահաբեկչական ճանաչված քրդական խմբավորումների դեմ պայքարի հետ:

Իսկ Գազայի հետ կապված քննարկումներում տեղ են գտնելու նաև հունվարի 23-ին Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անվտանգության խորհրդի (ԱԽ) Պաղեստինի հարցով գումարված նիստի արդյունքները:  

Ռուս-ուկրաինական պատերազմի մասով անդրադարձ է կատարվելու Սև ծովում կայունության հաստատմանն ուղղված քայլերին, պատերազմը հանգուցալուծելու նպատակով ձեռնարկվելիք միջնորդական քայլերին և մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ հարցերին:

--00—ԼՀ