Փաշինյանն այնքան «լուզեռ է», որ զոհեց Արցախը, բայց օրակարգից չկարողացավ հանել Սյունիքի երթուղին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «լուզեռությունն» այն է, որ, զոհաբերելով Արցախը, նա չկարողացավ միջազգային օրակարգից դուրս բերել Սյունիքով անցնող ու Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է քաղաքական տեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

Ըստ մեր զրուցակցի, այն շրջանում, երբ ողջ աշխարհը զբաղված է պատերազմական գործողություններով, Փաշինյանի խաղաղության ծրագիրն արդեն իսկ ձախողված էր ու ուղղված սեփական լսարանին։ Այլ հարց է, որ դա Հայաստանում առկա միակ օրակարգն է, որին ընդդիմությունը չի հակադրում կրկին խաղաղության, բայց հիմնավոր օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ