Թուրքերը մտածում են՝ լավա, որ Նիկոլն ու Էդմոնը իշխանութուն են, կարող ենք Հայաստանը գրավել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

«Արցախում արյունահեղութուն էր, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ մի ծպտուն չէր հանում, նույնիսկ հարկ չհամարեց արձակուրդը ընդհատել: Միայն երեկ՝ հերթական Կառավարության նիստին եկավ և Արցախում կատարվածի համար մեղադրեց  ՌԴ-ին, այսինքն՝ Պուտինին»,- այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Փորձ է արվում ներկայացնել, որ ռուս խաղաղապահները բանի պետք չեն, իրենց պատճառով գյուղեր տվեցինք, հիմա Բերձորի միջանցքն ենք տալիս, այս ամենը շատ մտահոգիչ է, քանի Նիկոլ Փաշինյանն է ղեկավարում կորուստները շարունակական են լինելու»,- նշեց Նազարյանը:

Պատգամավորի խոսքով, եթե Արցախում բանակ չլինի հայաթափում  է լինելու և ռուս խաղաղապահների ներկայությունն էլ է անիմաստ լինելու, իսկ Արցախը հայաթափելուց հետո՝ հաջորդը Սյունիքի մասնատումն է: 

«Թուրքերը մտածում են՝ լավա որ Նիկոլն ու Էդմոնը իշխանութուն են, Հայաստանը կարող ենք գրավել: Հիմա հայ ազգի գոյության և հարատևության պայքարն է, պետք է ապրելու իրավունքը վաստակելու կռիվ տանք»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր