Սանկտ Պետերբուրգում կայացել է Ալիևի և Լուկաշենկոյի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հհ.

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Տեղեկության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են  երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը վերաբերող հարցեր:  

Նշվել է, որ բարձր մակարդակի հանդիպումներն ու շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Նախագահները Սանկտ Պետերբուրգ են մեկնել մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

--00--ԼՀ