Կարող եք մի քիչ էլ բղավել. Լուկաշենկոն՝ իր հեռացումը պահանջող գործադուլավորներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News 

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվային քարշակների գործարանի տարածքում: Այստեղ տրանսպորտի շարժը սահմանափակված է: Բացի այդ, կից ավտոկայանատեղիներում բազմաթիվ ավտոմեքենաներ են կայանված, այդ իսկ պատճառով երկրի ղեկավարը գերադասել է ուղղաթիռով գալ այստեղ:

 

Գործարանի աշխատակիցների հետ զրույցի ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է.

«Բելառուսում ընտրություններ անցկացվել են, նոր ընտրություններ չեն լինելու: Երբեք չհուսաք, թե ես ինչ-որ բան կանեմ ճնշման ազդեցության տակ: Նոր ընտրություն չի լինի»:

Ավելի վաղ գործարանի աշխատակիցները Լուկաշենկոյին դիմավորել են «Հեռացիր» բացականչությամբ: 

«Շնորհակալ եմ: Պատասխանում եմ այդ հարցին: Կարող եք մի քիչ էլ բղավել»,- ասել է Լուկաշենկոն:

--00--ԱԹ