Մոսկվան աշխատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ. Վալերի Գերասիմով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Screenshot_1

Ռուսաստանը նպատակաուղղված աշխատանք է տանում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խղաղության պայմանագրի կնքման և երկու երկրների միջև առկա հակասությունները լուծելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է  ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը։

«Ռուսաստանի Դաշնությունը նպատակաուղղված աշխատանք է տանում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև հայ-ադրբեջանական ամենասուր հակասությունների լուծման քաղաքական ուղու վրա», -ասել է Գերասիմովը։

--00—ՅՄ